Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագուստը
ОБЩЕСТВОShamshyan.com-ը գրում է, որ մի քանի ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Բավրայի անցակետում: Թուրքիայում բնակվող մոտ 200 հոգի՝ 4 ավտոբուսով վերադառնում են հայրենիք, որոնց հագուստները եւ այլ իրեր տեղափոխվում են խոշոր բեռնատարով: Անցակետում պնդում են, որ ամբողջ բեռնատարը, որում, ինչպես նշեցինք, հագած հագուստներ են եւ այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի:
Shamshyan.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում անհասկանալի իրավիճակում հայտնված ուղեւորներից մեկը նշել է, որ իրենց անգամ չեն ասում, թե որտե՞ղ է հասել բեռնատարը, որում իրենց իրերն ու հագուստներն են: Քաղաքացին խնդրել է, որպեսզի պատկան մարմինները, դեսպանատունն ու ԱԳՆ-ն արձագանքեն ստեղծված խնդրին:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



