Լարված իրավիճակ Բավրայի անցակետում. Թուրքիայից հայրենիք վերադարձող ընտանիքներից պահանջում են մաքսազերծել իրենց հագուստը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆShamshyan.com-ը գրում է, որ մի քանի ժամ է, լարված իրավիճակ է ստեղծվել Բավրայի անցակետում: Թուրքիայում բնակվող մոտ 200 հոգի՝ 4 ավտոբուսով վերադառնում են հայրենիք, որոնց հագուստները եւ այլ իրեր տեղափոխվում են խոշոր բեռնատարով: Անցակետում պնդում են, որ ամբողջ բեռնատարը, որում, ինչպես նշեցինք, հագած հագուստներ են եւ այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի:
Shamshyan.com-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում անհասկանալի իրավիճակում հայտնված ուղեւորներից մեկը նշել է, որ իրենց անգամ չեն ասում, թե որտե՞ղ է հասել բեռնատարը, որում իրենց իրերն ու հագուստներն են: Քաղաքացին խնդրել է, որպեսզի պատկան մարմինները, դեսպանատունն ու ԱԳՆ-ն արձագանքեն ստեղծված խնդրին:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



