Պեսկով. Պուտինը եւ Էրդողանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը չեն քննարկել
МЕЖДУНАРОДНОЕՀեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը չեն քննարկել թուրքական կողմի մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Դա օրակարգում չի եղել»,- ասել է նա:
Պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ պարզաբանել է դիրքորոշումն Անկարայի` բանակցային գործընթացում ներգրավման խնդրի վերաբերյալ: Նա նշել է, որ նոր տարրեր չեն հայտնվել, իսկ մարտերը ղարաբաղյան տարածաշրջանում դեռ շարունակվում են եւ ափսոսանք ու անհանգստություն են առաջացնում:
1
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
2
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
3
Когда союзников не осталось: цена и последствия полной изоляции. Аршак Карапетян
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



