Պեսկով. Պուտինը եւ Էրդողանը ղարաբաղյան կարգավորման գործընթացում Թուրքիայի հնարավոր մասնակցության հարցը չեն քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Թայիփ Էրդողանը չեն քննարկել թուրքական կողմի մասնակցության հարցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «Գազետա»-ն:
«Դա օրակարգում չի եղել»,- ասել է նա:
Պետությունների ղեկավարների հեռախոսազրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ին:
Պեսկովը հիշեցրել է, որ ավելի վաղ պարզաբանել է դիրքորոշումն Անկարայի` բանակցային գործընթացում ներգրավման խնդրի վերաբերյալ: Նա նշել է, որ նոր տարրեր չեն հայտնվել, իսկ մարտերը ղարաբաղյան տարածաշրջանում դեռ շարունակվում են եւ ափսոսանք ու անհանգստություն են առաջացնում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված
5
25 տարեկանում կյանքին անժամանակ հրաժեշտ տվեց Տիգրան Գրիգորյանը



