Իրանը նվազեցրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները
МЕЖДУНАРОДНОЕԻրանը կիսով չափ նվազեցրել է Թուրքիային մատակարարվող բնական գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը: Իրանական կողմը նման որոշումը մեկնաբանել է նրանով, որ երկրում սաստիկ ձմեռ է, և երկրի ներսում ավելացել են բնական գազի սպառման ծավալները:
Իրանից Թուրքիա օրական մատակարարվում 28-30 միլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն նախորդ գիշեր դրա ծավալները կրճատվել են 50-60 տոկոսով՝ հասնելով 14-15 խորանարդ մետրի:
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ թեպետ պաշտոնական Թեհրանը որպես մատակարարվող գազի ծավալների կրճատման պատճառ է նշել վատ եղանակային պայմանները, սակայն այնտեղ իրականում առաջիկա օրերին ջերմաստիճանը տատանվելու է 6-9 աստիճանի միջև:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



