Իրանը նվազեցրել է Թուրքիա մատակարարվող գազի ծավալները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանը կիսով չափ նվազեցրել է Թուրքիային մատակարարվող բնական գազի ծավալները: Այս մասին տեղեկացնում է թուրքական HaberTurk լրատվականը: Իրանական կողմը նման որոշումը մեկնաբանել է նրանով, որ երկրում սաստիկ ձմեռ է, և երկրի ներսում ավելացել են բնական գազի սպառման ծավալները:
Իրանից Թուրքիա օրական մատակարարվում 28-30 միլիոն խորանարդ մետր բնական գազ, սակայն նախորդ գիշեր դրա ծավալները կրճատվել են 50-60 տոկոսով՝ հասնելով 14-15 խորանարդ մետրի:
Թուրքական լրատվամիջոցը գրում է, որ թեպետ պաշտոնական Թեհրանը որպես մատակարարվող գազի ծավալների կրճատման պատճառ է նշել վատ եղանակային պայմանները, սակայն այնտեղ իրականում առաջիկա օրերին ջերմաստիճանը տատանվելու է 6-9 աստիճանի միջև:
1
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Այգում 11-ամյա աղջկա դի է հայտնաբերվել



