«Մենք պատրաստ ենք համաձայնեցնել հրադադարը, բայց Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին»․ Ալիև
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծում չունի»,-հայտարարել է Ալիևը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



