«Մենք պատրաստ ենք համաձայնեցնել հրադադարը, բայց Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին»․ Ալիև
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է համաձայնեցնել հրադադարի ռեժիմը Ղարաբաղում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Այո, մենք պատրաստ ենք։ Ես բազմիցս ասել եմ այդ մասին։ Մենք պատրաստ ենք այսօր համաձայնեցնել հրադադարը։ Բայց միևնույն ժամանակ Հայաստանը պետք է հայտարարի, որ հավատարիմ է Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Ֆրանսիայի համատեղ մշակած սկզբունքներին: Երկու օր առաջ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծում չունի»,-հայտարարել է Ալիևը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



