Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
МЕЖДУНАРОДНОЕՆորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին ելույթ է ունեցել խորհրդարանում՝ խոսքն ուղղելով երկրի արտաքին գործերի նախարարին:
«Նորվեգիան չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նոր հումանիտար աղետի ստեղծման մեջ Լեռնային Ղարաբաղում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են տուժում: Քանի դեռ Էրդողանն Ադրբեջանին մատակարարում է զենք, անօդաչու թռչող սարքեր ու զինյալներ Սիրիայից, Նորվեգիան պետք է դադարեցնի զենքի ու պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային»,-ասել է պատգամավորը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



