Նորվեգացի պատգամավորը կոչ է անում իր երկրին դադարեցնել զենքի վաճառքը Թուրքիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆորվեգիայի խորհրդարանի ներկայացուցիչ, «Կարմիրներ» կուսակցության ղեկավար Բյորնար Մոքսնեսն առաջարկում է Նորվեգիայի կառավարությանը դադարեցնել զենքի և պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ պատգամավորն այս մասին ելույթ է ունեցել խորհրդարանում՝ խոսքն ուղղելով երկրի արտաքին գործերի նախարարին:
«Նորվեգիան չի կարող ձեռքերը ծալած նստել, երբ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ներգրավված է նոր հումանիտար աղետի ստեղծման մեջ Լեռնային Ղարաբաղում, երբ տասնյակ հազարավոր մարդիկ են տուժում: Քանի դեռ Էրդողանն Ադրբեջանին մատակարարում է զենք, անօդաչու թռչող սարքեր ու զինյալներ Սիրիայից, Նորվեգիան պետք է դադարեցնի զենքի ու պաշտպանական սարքերի վաճառքը Թուրքիային»,-ասել է պատգամավորը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



