ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծում է շտապօգնության մեքենաները
ОБЩЕСТВОԲժիշկների աշխատանքը առաջնագծում ծանր է եւ վտանգավոր: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլեւ ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաեւ առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները եւ նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել:
Մեր զորքերը օրական 24 ժամ հերոսաբար մարտնչում են»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



