ՀՀ ՊՆ. Ադրբեջանական ԶՈՒ-ն գնդակոծում է շտապօգնության մեքենաները
SOCIETYԲժիշկների աշխատանքը առաջնագծում ծանր է եւ վտանգավոր: Այս մասին հոկտեմբերի 21-ի երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Բեկորային վնասվածքները շատ են: Հաճախ բժիշկները ստիպված են ոչ միայն փրկել ուրիշների կյանքը, այլեւ ռիսկի ենթարկել իրենցը՝ աշխատելով կրակի տակ: Հակառակորդը գնդակոծում է նաեւ առաջնագծում աշխատող շտապօգնության մեքենաները եւ նույնիսկ հիվանդանոցները։ Մարտակերտի հիվանդանոցի գնդակոծությունը լայն լուսաբանում է ստացել ԶԼՄ-ներում: Փառք մեր բժիշկներին, սանիտարներին, բուժքույրերին, նրանց ինքնազոհության եւ պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հազարավոր կյանքեր են փրկվել:
Մեր զորքերը օրական 24 ժամ հերոսաբար մարտնչում են»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



