Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից. Արտակ Բեգլարյան
ОБЩЕСТВОԱյս օրերին ավելի շատ տեղեկություններ ենք սկսել ստանալ հատկապես ադրբեջանական սոցցանցերից հայ զինծառայողների դիակների, հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա հիշեցրեց հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութը, որտեղ երկու հայ ռազմագերի նկատմամբ կիրառվում է սպանություն, անմարդկային վերաբերմունք, նվաստացում. «Նրանցից մեկը 70-ամյա քաղաքացիական անձ է Սա խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով։ Պետք է հայտնաբերել այս հանցագործությունը կատարած անձանց եւ պատժել»,-ասաց նա:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



