Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության կողմից. Արտակ Բեգլարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյս օրերին ավելի շատ տեղեկություններ ենք սկսել ստանալ հատկապես ադրբեջանական սոցցանցերից հայ զինծառայողների դիակների, հայ գերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:
Նա հիշեցրեց հոկտեմբերի 15-ին հրապարակված տեսանյութը, որտեղ երկու հայ ռազմագերի նկատմամբ կիրառվում է սպանություն, անմարդկային վերաբերմունք, նվաստացում. «Նրանցից մեկը 70-ամյա քաղաքացիական անձ է Սա խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից. արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով։ Պետք է հայտնաբերել այս հանցագործությունը կատարած անձանց եւ պատժել»,-ասաց նա:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



