Քուրդ պատգամավորը Անկարայից պահանջել է ներկայացնել, թե ինչ պայմաններով են սիրիացի զինյալներին տեղափոխել Ադրբեջան
ПОЛИТИКАԹուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆելեքնաս Ուջան իշխանություններից գրավոր հարցադրումով պարզաբանում է պահանջել Ադրբեջանում Արցախի դեմ ծավալած գործողություններից մի քանիսի հետ կապված։
Քուրդ պատգամավորը նախ պահանջել է հասարակությանը ներկայացնել, թե սիրիացի զինյալներին ինչ պայմաններով ու ինչքան աշխատավարձով են տեղափոխել Ադրբեջան։
Նաեւ ներկայացնել թե ինչ համաձայնագրով են Ադրբեջանին տվել մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում Bayraktar անօդաչուն սարքերն ու F-16 կործանիչները։
Քուրդ պատգամավորն իր հարցման մեջ նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք կան վերլուծություններ, թե Ադրբեջան ուղարկված սիրիացի զինյալների պատճառով Կովկասում քաոսն ինչ հետեւանքներ կունենա։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



