Քուրդ պատգամավորը Անկարայից պահանջել է ներկայացնել, թե ինչ պայմաններով են սիրիացի զինյալներին տեղափոխել Ադրբեջան
POLITICSԹուրքիայի խորհրդարանի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Ֆելեքնաս Ուջան իշխանություններից գրավոր հարցադրումով պարզաբանում է պահանջել Ադրբեջանում Արցախի դեմ ծավալած գործողություններից մի քանիսի հետ կապված։
Քուրդ պատգամավորը նախ պահանջել է հասարակությանը ներկայացնել, թե սիրիացի զինյալներին ինչ պայմաններով ու ինչքան աշխատավարձով են տեղափոխել Ադրբեջան։
Նաեւ ներկայացնել թե ինչ համաձայնագրով են Ադրբեջանին տվել մեծ քանակությամբ զինամթերք, այդ թվում Bayraktar անօդաչուն սարքերն ու F-16 կործանիչները։
Քուրդ պատգամավորն իր հարցման մեջ նաեւ հետաքրքրվել է, թե արդյոք կան վերլուծություններ, թե Ադրբեջան ուղարկված սիրիացի զինյալների պատճառով Կովկասում քաոսն ինչ հետեւանքներ կունենա։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



