Նա զոհվեց, որ մենք ապրենք. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրիկի գրառումը
ОБЩЕСТВОԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Լևոնի Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Մեր քաջարի որդին՝ Ալեն Մարգարյանը անմահացավ: Նա զոհվեց, որ մենք ապրենք:
Թող բոլորիդ հիշողություններում Ալենը մնա անսահման լավատես ու չափազանց հայրենասեր երիտասարդ, ում մեծագույն սերը Հայրենիքն էր, իսկ մեծագույն երազանքը՝ աշխարհը փոխել դեպի բարին:
Մեր վիշտն անչափելի է, սակայն գիտակցում ենք, որ Ալենը միայն մեր հերոսը չի, այլ ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...
Փա՛ռք մեր Հայրենիքին
Փա՛ռք մեր զինվորներին:
Ալեն Մարգարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ից Զոլեր սգո սրահում:
Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում»:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
3
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
4
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
5
Армянское вино удовлетворено Большой золотой медалью на конгрессе Mondial de Bruxelles



