Նա զոհվեց, որ մենք ապրենք. զոհված զինծառայող Ալեն Մարգարյանի մայրիկի գրառումը
SOCIETYԱդրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում զոհված ժամկետային զինծառայող Ալեն Լևոնի Մարգարյանի մայրը՝ Նազելի Տերտերյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիրելի ընկերներ, հարազատներ, ծանոթ ու անծանոթ մարդիկ,
Մեր քաջարի որդին՝ Ալեն Մարգարյանը անմահացավ: Նա զոհվեց, որ մենք ապրենք:
Թող բոլորիդ հիշողություններում Ալենը մնա անսահման լավատես ու չափազանց հայրենասեր երիտասարդ, ում մեծագույն սերը Հայրենիքն էր, իսկ մեծագույն երազանքը՝ աշխարհը փոխել դեպի բարին:
Մեր վիշտն անչափելի է, սակայն գիտակցում ենք, որ Ալենը միայն մեր հերոսը չի, այլ ներկա ու ապագա սերունդների Հերոս հայի օրինակ, ով իր հերոս նախնիների ճամփան բռնեց և անմահացավ...
Փա՛ռք մեր Հայրենիքին
Փա՛ռք մեր զինվորներին:
Ալեն Մարգարյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 10-ին, ժամը 18:00-ից Զոլեր սգո սրահում:
Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 11-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



