Ереван, 15.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Հայ մարդն ուժեղ է իր տե­սա­կով, հաղ­թա­նակ­նե­րով, նա սե­փա­կան հո­ղի վրա կռվում է իր հայ­րե­նի­քի հա­մար»

ИНТЕРВЬЮ

Պատերազմն արցախա-ադրբեջանական սահմանին շարունակվում է: Օրեր շարունակ հայկական զինված ուժերը հետ են մղում հակառակորդի լայնամասշտաբ, տարաբնույթ հարձակումները մեր երկու պետությունների, ժողովրդի ուղղությամբ: Սեպտեմբերի 27-ից մեկնարկած և հայ ժողովրդին պարտադրված հերթական պատերազմում մարտնչում է ոչ միայն հայկական բանակը, այլ նաև նրա թիկունքն ամուր պահող հայ ժողովուրդը, որն ապացուցում է՝ մենք ունենք մեկ նպատակ՝ հայրենիքի սահմանների պաշտպանությունը: Որևէ այլ հարց այս օրերին չի գրավում մեր ուշադրությունը, չի հայտնվում քննարկումների կիզակետում: Բոլորիս ուշադրության կենտրոնում զինվորն ու բանակն են, նրանց աննկարագրելի ուժն ու սխրանքները, որոնք ապահովում են մեր՝ ազատ ու անկախ երկրում ապրելու իրավունքը:

Գրականագետ Դավիթ Գասպարյանը նշում է՝ հիմա մենք, ըստ ամենայնի, հայրենական պատերազմի մեջ ենք մեր դարավոր ոսոխի դեմ: «Լինի թուրք, լինի ադրբեջանցի, նույնն է: Սխրանքների մասին ենք խոսում: Հայ մարդու սխրանքն իր մեջ է, արդար, դարերի պատերազմ է մղվում, թշնամուց պետք է լուծվի դարերի վրեժը: Չպետք է մտածել, թե այս ոնց է, որ մեր տղաներն այսքան քաջ են: Այդ քաջությունն ի վերուստ կա հայ մարդու մեջ: Դարերի ընթացքում թուրքի ձեռամբ է կատարվել եղեռնը, այլ վայրագություններ: Եթե մեր հողի վրա մնայինք, այսօր Ֆրանսիայի չափ երկիր կլինեինք՝ թե ՛ բնակչությամբ, թե՛ տարածքով: Ամեն ինչ թուրքն արեց՝ դեռ 11, 12,13-րդ դարերից»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Գասպարյանը:

Նա ընդգծում է՝ պետք է մի շատ կարևոր հարցի ուշադրություն դարձնել և նպաստել այս գաղափարի տարածմանը: «Այսօր թուրքի արյան բաղադրության մեջ կա հայ, սլավոն, հույն, ասորի կամ այլևայլ տարրեր, բայց էթնիկ թուրքը չկա: Այսօրվա թուրքերը, որոնք ապրում են Պոլսում, բազմանում Թուրքիայում, պետք է իմանան, որ ազգությամբ թուրք չեն, նրանք թուրք էթնոսի կրող չեն: Նրանք գուցե հույն են, հայ կամ էլ այլ ազգություն ունեն: Այս գաղափարախոսությունը մենք պետք է ուժեղացնենք առաջիկայում, թող մարդիկ իրենց արյան բաղադրության վերլուծություն անեն, և, ի վերջո, հասկանան, թե իրենք ովքեր են ազգությամբ:

Մտածում ես՝ թուրքն ո՞վ է, որ գա, Կոնստանդին կայսրի կառուցած Սուրբ Սոֆիայի տաճարը վերածի մզկիթի, թուրքն ո՞վ է, որ այսօր գա ու նստի մեր Անի մայրաքաղաքի վրա, Վանի, Աղթամարի, մեր պատմական տարածքների վրա: Այսօրվա կռիվը ղարաբաղյան ճակատում այս ամենի պատասխանն է: Եվ այն ուժը, հերոսությունը, ոգին, որ կա մեր տղաների մեջ, գալիս է հենց այստեղից: Դարերի վրեժը պետք է հանել, առանց վրեժը լուծելու ազգը չի խաղաղվի: Այսօր չէ, վաղը կլինի, վաղը չէ մյուս օրը կլինի: Այսօր ահա եկել է այդ օրը, և սա մեզ համար հայրենական պատերազմ է: Չպետք է վախենալ թշնամու թվաքանակից, ոչ էլ Թուրքիայի սատարումից»,-նշում է մեր զրուցակիցը: Գասպարյանն ընդգծում է՝ մենք մեր դիվանագիտությունը պետք է էլ ավելի զարգացնենք: «Ինձ համար շատ կարևոր է, որ մերոնք ունենան շատ լուրջ դիվանագիտություն արտաքին աշխարհի հետ:

Անգամ թշնամի երկրներին դարձնեն բարեկամ՝ սա է դիվանագիտության ուժը, ոչ թե բարեկամին խրտնեցնեն ու հեռացնեն: Այդպես չպետք է լինի: Անգամ թշնամուն պետք է կարողանալ բարեկամ դարձնել, դեպի մեզ թեքել: Ի՞նչ է անում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն՝ մի օր Պուտինի դռանն է, հաջորդ օրը՝ Թրամփի: Մի օր այստեղ է, մի օր այնտեղ: Իր հայրենիքի հարցերն է լուծում: Դիվանագետը հենց դա է: Ոչ թե պետք է ասի՝ սա ո՞վ է, նա ո՞վ է: Ոչ: Բոլոր հարցերը պետք է բարեկիրթ ձևով ծառայեցնել հայրենիքի շենացման, կառուցման և հաղթանակի նպատակներին:

Հայ մարդն ուժեղ է իր նկարագրով, տեսակով, հաղթանակներով, շատ կարևոր է այն, որ ինքն իր հողի վրա իր հայրենիքի համար է կռվում»,-ասում է գրականագետը: Մինչ բանակը կռվում է սահմանին, վտանգի պահին մեկ բռունցք է դարձել նաև ժողովուրդը, վտանգը համախմբել է բոլորիս: «Զարմանալի է մեր ժողովրդի այս հատկությունը: Խաղաղ պահերին սկսում են հազար ու մի հարցերով իրար դեմ դուրս գալ, տարբեր քայլեր անել, բայց հենց հնչում է վտանգի գույժը, բոլորը միաբանվում ու միավորվում են և դառնում մեկ բռունցք: Սա ամենամեծ ուժն է, որ մեր ժողովրդին պահել է մեր հողի վրա»,-եզրափակում է Դավիթ Գասպարյանը:

Последний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким