Անհապաղ դադարեցնե՛լ ռազմական գործողությունները․ Պուտինի, Մակրոնի ու Թրամփի համատեղ հայտարարությունը
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ առանց նախապայմանների: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ բարեխղճորեն ստանձնել պարտավորություններ և առանց նախապայմաններ դնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ վերսկսել բանակցությունները», - ասված է Մինսկի խմբի համանախագահների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ»։ Նախագահները ցավակցություն են հայտնել ղարաբաղհակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին: «Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին», - ասվում է փաստաթղթում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



