Անհապաղ դադարեցնե՛լ ռազմական գործողությունները․ Պուտինի, Մակրոնի ու Թրամփի համատեղ հայտարարությունը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը, Դոնալդ Թրամփը և Էմանուել Մակրոնը, համատեղ հայտարարության մեջ կոչ են արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությանը վերսկսել բանակցությունները Լեռնային Ղարաբաղի շուրջ առանց նախապայմանների: «Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և անհապաղ բարեխղճորեն ստանձնել պարտավորություններ և առանց նախապայմաններ դնելու՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ վերսկսել բանակցությունները», - ասված է Մինսկի խմբի համանախագահների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ»։ Նախագահները ցավակցություն են հայտնել ղարաբաղհակամարտության ընթացքում զոհվածների ընտանիքներին: «Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում ենք զոհվածների ու վիրավորների ընտանիքներին», - ասվում է փաստաթղթում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



