Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Արցախում «Իսկանդեր» օգտագործելու հավանականության մասին հարցին
ОБЩЕСТВОՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանել է Ադրբեջանի զինուժի դեմ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍՈւ–30 կործանիչների կիրառման հարցին։ Այս մասին փոխանցում է Sputnik Армения-ն:
«Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաև իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտաներկարաժամկետ խաղաղություն ապահովել»,– ասել է Փաշինյանը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



