Նիկոլ Փաշինյանը պատասխանել է Արցախում «Իսկանդեր» օգտագործելու հավանականության մասին հարցին
SOCIETYՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան ռուսական լրատվամիջոցների հետ ճեպազրույցում պատասխանել է Ադրբեջանի զինուժի դեմ «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրների և ՍՈւ–30 կործանիչների կիրառման հարցին։ Այս մասին փոխանցում է Sputnik Армения-ն:
«Մեզ համար առաջնայինը մեր քաղաքացիների ու մեր երկրի անվտանգության ապահովման հարցն է։ Միաժամանակ մենք նաև իրավիճակն ավելի չբարդացնելու խնդիր ունենք»,– պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին` ասել է Փաշինյանը։
Վարչապետը շեշտել է, որ հայկական կողմի գործողություններն ուղղված են տարածաշրջանի խաղաղության ու կայունության հաստատմանը։
«Մեր նպատակն է լուծել այնպիսի հարցեր, որոնք թույլ կտաներկարաժամկետ խաղաղություն ապահովել»,– ասել է Փաշինյանը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



