Կոնկրետ զինատեսակի մասին այս պահին խոսելը տեղին չէ․ Արծրուն Հովհաննիսյանը
ОБЩЕСТВОՉեմ կարծում, որ կոնկրետ զինատեսակի կիրառման մասին տեղին է ընդհանրապես, քննարկելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 30ՍՄ» կործանիչներ:
«Երբ որ անհրաժեշտ կգտնեն, երբ որ համապատասխան ռազմական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառեն»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ թիրախավորված են հայկական բնակավայրերը. «Հենց այս պահին ստացա տեղեկատվություն, որ ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, րոպեներ անց դուրս կգամ, տեսանյութ կտեղադրեմ Մարտակերտից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



