Կոնկրետ զինատեսակի մասին այս պահին խոսելը տեղին չէ․ Արծրուն Հովհաննիսյանը
SOCIETYՉեմ կարծում, որ կոնկրետ զինատեսակի կիրառման մասին տեղին է ընդհանրապես, քննարկելը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին ճեպազրույցի ժամանակ նշել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե որ դեպքում հայկական կողմը կկիրրառի «Իսկանդեր» եւ «ՍՈՒ 30ՍՄ» կործանիչներ:
«Երբ որ անհրաժեշտ կգտնեն, երբ որ համապատասխան ռազմական գործողությունների տրամաբանությանը կհամապատասխանի տվյալ զինատեսակի կիրառման անհրաժեշտությունը, այդ ժամանակ էլ միանշանակ կկիրառեն»,-ասաց նա:
Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ այս պահին էլ թիրախավորված են հայկական բնակավայրերը. «Հենց այս պահին ստացա տեղեկատվություն, որ ադրբեջանական հրետանին խփում է Մարտակերտ քաղաքին, րոպեներ անց դուրս կգամ, տեսանյութ կտեղադրեմ Մարտակերտից»,-ասաց ՊՆ ներկայացուցիչը:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



