Կարմիր խաչը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար
ОБЩЕСТВОԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել:
Ուղերձում նշվում է, որ ԿԽՄԿ-ն «մտահոգված է շփման գծի երկայնքով հակամարտության սրման մարդասիրական հետևանքներով» և «կողմերին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար կանոնները պահպանվեն, պաշտպանվի ու հարգվի մարդկանց կյանքը»։
Ինչպես ընդգծել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, Կարմիր խաչը հավատարիմ է «սրացման հետևանքով տուժածներին» օգնելու իր առաքելությանը և մտադիր է «չեզոք միջնորդի դերում» հանդես գալ:
«Կոչ ենք անում կողմերին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար»,- ընդգծել է Շուեպը:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



