Կարմիր խաչը կոչ է անում բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար
SOCIETYԿարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման առնչությամբ այսօր հայտարարություն է տարածել:
Ուղերձում նշվում է, որ ԿԽՄԿ-ն «մտահոգված է շփման գծի երկայնքով հակամարտության սրման մարդասիրական հետևանքներով» և «կողմերին կոչ է անում բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել, որպեսզի միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար կանոնները պահպանվեն, պաշտպանվի ու հարգվի մարդկանց կյանքը»։
Ինչպես ընդգծել է ԿԽՄԿ տարածաշրջանային տնօրեն Մարտին Շուեպը, Կարմիր խաչը հավատարիմ է «սրացման հետևանքով տուժածներին» օգնելու իր առաքելությանը և մտադիր է «չեզոք միջնորդի դերում» հանդես գալ:
«Կոչ ենք անում կողմերին հնարավոր բոլոր ջանքերը գործադրել միջազգային մարդասիրական իրավունքին հետևելու համար»,- ընդգծել է Շուեպը:
1
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
2
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
3
Ucom Expands International Roaming Capabilities
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



