Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունի մեծ պարտքեր, հնարավոր է դադարեցվի դեղերի վաճառքը․ Դեյվիդ Սաթերֆիլդ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։
Դեսպանը նշել է, որ օտարերկրյա դեղագործական ընկերութուններին մնացած Թուրքիայի պետական հիվանդանոցների պարտքը մեկ տարվա ընթացքում 230մլն դոլարից հասել է 2․3 մլրդ դոլարի։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ ընկերություններն այս պայմաններում հնարավոր է չցանկանան շարունակել համագործակցությունը, ինչն էլ, բնականաբար, չի լինի Թուրքիայի օգտին։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է 21 մլրդ դոլար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
От выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и...



