Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունի մեծ պարտքեր, հնարավոր է դադարեցվի դեղերի վաճառքը․ Դեյվիդ Սաթերֆիլդ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Դեյվիդ Սաթերֆիլդը հայտնել է, որ եթե Թուրքիան ամերիկյան դեղագործական ընկերություններին ունեցած պարտքը չվճարի, ապա այդ ընկերությունները հնարավոր է կասեցնեն դեղերի վաճառքը Թուրքիային։
Դեսպանը նշել է, որ օտարերկրյա դեղագործական ընկերութուններին մնացած Թուրքիայի պետական հիվանդանոցների պարտքը մեկ տարվա ընթացքում 230մլն դոլարից հասել է 2․3 մլրդ դոլարի։
Նա համոզմունք է հայտնել, որ այդ ընկերություններն այս պայմաններում հնարավոր է չցանկանան շարունակել համագործակցությունը, ինչն էլ, բնականաբար, չի լինի Թուրքիայի օգտին։
Նշենք, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառության տարեկան ծավալը կազմում է 21 մլրդ դոլար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



