«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
ПОЛИТИКА«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են հոկտեմբերի սկզբին Մնացականյան-Պոմպեո հանդիպում կազմակերպել: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը եւ հանձնարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ ամեն ինչ անել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին հանդիպելու համար:
ԱԳՆ-ի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում հայկական լոբբիստների եւ համայնքի ուժերը մոբիլիզացվել են, որ այդ հանդիպումը դասավորեն: Ավելին, Հայաստանի դեսպանությունն ամերիկացի լոբբիստներ է վարձել՝ պետքարտուղարի հետ հանդիպումը գլուխ բերելու համար, եւ նրանց բարձր գումարներ են վճարում պետբյուջեից: Մեկը նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



