«Հրապարակ». Փաշինյանը ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆ«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանություններն ամեն գնով փորձում են հոկտեմբերի սկզբին Մնացականյան-Պոմպեո հանդիպում կազմակերպել: Պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տանում հայ-ամերիկյան բարձր մակարդակի հանդիպումների բացակայությունը եւ հանձնարարել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ ամեն ինչ անել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյին հանդիպելու համար:
ԱԳՆ-ի, Վաշինգտոնում ՀՀ դեսպանության, ԱՄՆ-ում հայկական լոբբիստների եւ համայնքի ուժերը մոբիլիզացվել են, որ այդ հանդիպումը դասավորեն: Ավելին, Հայաստանի դեսպանությունն ամերիկացի լոբբիստներ է վարձել՝ պետքարտուղարի հետ հանդիպումը գլուխ բերելու համար, եւ նրանց բարձր գումարներ են վճարում պետբյուջեից: Մեկը նախկին սենատոր 97-ամյա Բոբ Դոուլն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



