Պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են․ Սերգեյ Լավրով
МЕЖДУНАРОДНОЕԱշխարհը հոգնել է անջատողական գծերից և պահանջում է զարգացնել համակողմանի փոխօգնություն և համագործակցություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ՀԱՊԿ երկրների անունից արված տեսաուղերձում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Իր խոսքով՝ պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են: Ինչպես հավելել է Լավրովը՝ բոլորը պետք է հիշեն պատմության դասերը, պատվեն ազատամարտիկների հերոսությունները, ապահովեն իրենց փառքի համար կանգնեցված հուշակոթողների պահպանությունը:
«Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր շրջաններում, շարունակում են մոլեգնել ռազմական հակամարտությունները: Դրանց ավելանում են նաև ներկայի սուր սպառնալիքները. միջազգային ահաբեկչություն, թմրա և կիբերհանցավորություն, կլիմայի փոփոխություն: Այս տարի այս շարքը համալրվեց ևս մի ահարկու մարտահրավերով՝ կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում լուրջ ճգնաժամերի առաջացման պատճառ դարձավ»,- ասել է Լավրովը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



