Պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են․ Սերգեյ Լավրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱշխարհը հոգնել է անջատողական գծերից և պահանջում է զարգացնել համակողմանի փոխօգնություն և համագործակցություն: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի բարձր մակարդակի միջոցառումների շաբաթվա ընթացքում ՀԱՊԿ երկրների անունից արված տեսաուղերձում հայտնել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը:
Իր խոսքով՝ պատմությունը վերանայելու, ֆաշիզմի դեմ վճռորոշ ներդրում ունեցած ազգերի դերը նվազեցնելու փորձերն անհեթեթ են: Ինչպես հավելել է Լավրովը՝ բոլորը պետք է հիշեն պատմության դասերը, պատվեն ազատամարտիկների հերոսությունները, ապահովեն իրենց փառքի համար կանգնեցված հուշակոթողների պահպանությունը:
«Այսօր, ցավոք, աշխարհի տարբեր շրջաններում, շարունակում են մոլեգնել ռազմական հակամարտությունները: Դրանց ավելանում են նաև ներկայի սուր սպառնալիքները. միջազգային ահաբեկչություն, թմրա և կիբերհանցավորություն, կլիմայի փոփոխություն: Այս տարի այս շարքը համալրվեց ևս մի ահարկու մարտահրավերով՝ կորոնավիրուսի համավարակով, որը սոցիալ-տնտեսական և այլ բնագավառներում լուրջ ճգնաժամերի առաջացման պատճառ դարձավ»,- ասել է Լավրովը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



