Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13 հազար 498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր:
Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 442 հազար 194, վերջին յոթ օրվա ընթացքում միջինում հաստատվում է 9 հազար 700 դեպք, մայիսի վերջին` սահմանափակումների թուլացումից երկու շաբաթ անց, վարակակիրների օրական ցուցանիշը 272 էր:
Մինչ օրս Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 31 հազար 274 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն` Եվրոպայում համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված վարակի տարածմանը զուգահեռ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարող է աճել նաև մահերի թիվը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



