Ֆրանսիայում կորոնավիրուսի դեպքերի աննախադեպ բարձր թիվ է հաստատվել
INTERNATIONAL NEWSՖրանսիայում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավիրուսի վարակակիրների աննախադեպ բարձր թիվ՝ 13 հազար 498։ Սա մեկ օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է երկրում համաճարակի բռնկումից ի վեր:
Ֆրանսիայում վարակակիրների ընդհանուր թիվը կազմում է 442 հազար 194, վերջին յոթ օրվա ընթացքում միջինում հաստատվում է 9 հազար 700 դեպք, մայիսի վերջին` սահմանափակումների թուլացումից երկու շաբաթ անց, վարակակիրների օրական ցուցանիշը 272 էր:
Մինչ օրս Ֆրանսիայում համաճարակի հետևանքով մահացել է 31 հազար 274 մարդ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանխատեսումների համաձայն` Եվրոպայում համաճարակի երկրորդ ալիքով պայմանավորված վարակի տարածմանը զուգահեռ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կարող է աճել նաև մահերի թիվը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



