Բեյրութի նավահանգստում դարձյալ պայթուցիկ նյութեր են հայտնբավերվել
ОБЩЕСТВОԼիբանանի բանակը հայտարարել է պայթյունի հետեւանքով ավերված Բեյրութի նավահանգստում որոնողական աշխատանքներ կատարելիս 1,3 տոննա հրավառության հայտնաբերման մասին, հայտնում է Reuters-ը։
Հաղորդման համաձայն՝ նավահանգստում խուզարկության ժամանակ 1320 կգ հրավառությունը հայտնաբերվել է պահեստում 120 արկղերում։ Ամերկացի ինժեներները դրանցից ազատվել են։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին։ Հրդեհի պատճառով պայթել էր պահեստում երկար ժամանակ պահպանվող 2750 տոննա ամիակի սելիտրան։ Զոհվել էր մոտ 190 մարդ, ավելի քան 6 հազարը մարմնական վնասվածքներ էր ստացել, ավերվել էին հազարավոր բնակելի շենքեր։
Սեպտեմբերի սկզբին Լիբանանի բանակը Բեյրութի օդանավակայանի մուտքի մոտ հայտնաբերել էր եւս 4.35 տոննա ամիակի սելիտրա։
1
Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень ...
2
За два месяца девять лет восполнится? «Паст»
3
Когда земля уходит из-под ног: «Паст»
4
Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBank
5
Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»



