Բեյրութի նավահանգստում դարձյալ պայթուցիկ նյութեր են հայտնբավերվել
SOCIETYԼիբանանի բանակը հայտարարել է պայթյունի հետեւանքով ավերված Բեյրութի նավահանգստում որոնողական աշխատանքներ կատարելիս 1,3 տոննա հրավառության հայտնաբերման մասին, հայտնում է Reuters-ը։
Հաղորդման համաձայն՝ նավահանգստում խուզարկության ժամանակ 1320 կգ հրավառությունը հայտնաբերվել է պահեստում 120 արկղերում։ Ամերկացի ինժեներները դրանցից ազատվել են։
Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում պայթյունը տեղի էր ունեցել օգոստոսի 4-ին։ Հրդեհի պատճառով պայթել էր պահեստում երկար ժամանակ պահպանվող 2750 տոննա ամիակի սելիտրան։ Զոհվել էր մոտ 190 մարդ, ավելի քան 6 հազարը մարմնական վնասվածքներ էր ստացել, ավերվել էին հազարավոր բնակելի շենքեր։
Սեպտեմբերի սկզբին Լիբանանի բանակը Բեյրութի օդանավակայանի մուտքի մոտ հայտնաբերել էր եւս 4.35 տոննա ամիակի սելիտրա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



