ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը (լուսանկարներ)
КУЛЬТУРАԱՄՆ հեռուստատեսային քննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը. HBO սթրիմինգային ծառայության «Պահապանները» (Watchmen) սերիալը հաղթել է չորս անվանակարգերում, գրում է Deadline-ը։
«Պահապանները» դրամա ժանրի սերիալ է, որը հիմնված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի՝ 1987 թվականի համանուն կոմիքսների շարքի վրա:
«Էմմի 2020» մրցանակաբաշխության 26 անվանակարգերում առաջատար «Պահապանները» հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն սերիալ», «Նշանավոր հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ», «Նշանավոր նոր սերիալ» անվանակարգերում, իսկ ֆիլմի դերասանուհի Ռեջինա Քինգը մրցանակ է ստացել «Դրամայում անձնական նվաճումների» համար։
9 դրվագներից բաղկացած սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 20-ին։
![]()

1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



