ԱՄՆ հեռուստաքննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը (լուսանկարներ)
CULTUREԱՄՆ հեռուստատեսային քննադատների ասոցիացիան հայտնել է տարվա լավագույն սերիալը. HBO սթրիմինգային ծառայության «Պահապանները» (Watchmen) սերիալը հաղթել է չորս անվանակարգերում, գրում է Deadline-ը։
«Պահապանները» դրամա ժանրի սերիալ է, որը հիմնված է Ալան Մուրի և Դեյվ Գիբոնսի՝ 1987 թվականի համանուն կոմիքսների շարքի վրա:
«Էմմի 2020» մրցանակաբաշխության 26 անվանակարգերում առաջատար «Պահապանները» հաղթող է ճանաչվել «Տարվա լավագույն սերիալ», «Նշանավոր հեռուստաֆիլմ կամ մինիսերիալ», «Նշանավոր նոր սերիալ» անվանակարգերում, իսկ ֆիլմի դերասանուհի Ռեջինա Քինգը մրցանակ է ստացել «Դրամայում անձնական նվաճումների» համար։
9 դրվագներից բաղկացած սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հոկտեմբերի 20-ին։
![]()

1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



