Մադոննան իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանի (լուսանկարներ)
КУЛЬТУРАԱմերիկացի երգչուհի Մադոննան կլինի իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, հաղորդում է Variety-ն։
«Ֆիլմի ուշադրության կենտրոնում երաժշտություն կլինի։ Երաժշտությունն իմ աջակիցն է եղել, իսկ արվեստը փրկել է կյանքս։ Կան շատ չպատմված և ոգեշնչող պատմություններ, որոնց մասին ո՞վ կարող է ինձնից լավ պատմել»,- ասված է երգչուհու հայտարարությունում:
Նշվում է, որ ֆիլմը կնկարահանվի Universal Pictures կինոստուդիայի կողմից, սցենարի համահեղինակը կլինի «Ջունո» ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Դիաբլո Կոդին։
Ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:


1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



