Մադոննան իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող ինքնակենսագրական ֆիլմ կնկարահանի (լուսանկարներ)
CULTUREԱմերիկացի երգչուհի Մադոննան կլինի իր կյանքի և ստեղծագործական ուղու մասին պատմող գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը և սցենարիստը, հաղորդում է Variety-ն։
«Ֆիլմի ուշադրության կենտրոնում երաժշտություն կլինի։ Երաժշտությունն իմ աջակիցն է եղել, իսկ արվեստը փրկել է կյանքս։ Կան շատ չպատմված և ոգեշնչող պատմություններ, որոնց մասին ո՞վ կարող է ինձնից լավ պատմել»,- ասված է երգչուհու հայտարարությունում:
Նշվում է, որ ֆիլմը կնկարահանվի Universal Pictures կինոստուդիայի կողմից, սցենարի համահեղինակը կլինի «Ջունո» ֆիլմի սցենարի համար «Օսկար» մրցանակի արժանացած Դիաբլո Կոդին։
Ֆիլմի թողարկման մոտավոր ժամկետների մասին դեռևս տեղեկություն չկա:


1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



