Ակտիվիստները կոչ են անում տնից միանալ բողոքին՝ շերեփով, զուռնա-դհոլով ու սուլիչներով
ОБЩЕСТВОԲաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ելած ակտիվիստները դեղին թղթի վրա գրված թռուցիկներ են բաժանել ներկաներին, որտեղ կոչ են անում Հայաստանի բոլորն բնակիչներին ամեն օր ժամը 21.00-ից մինչեւ 22.00-ն անջատել տան բոլոր լույսերը, էլեկտրաէներգիայով աշխատող բոլոր համակարգերը:
Թռուցիկը վերնագրված է «միացիր պայքարին տնից», որտեղ հեղինակները կոչ են արվում տանը եղած կենցաղային իրերով պատշգամբներից մեծ աղմուկ ստեղծել՝ «շերեփով, զուռնա-դհոլով, սուլիչով, կաթսաներով»:
«Դա նշան կլինի, որ բոլորը միանում են այս պայքարին»,-ասված է թռուցիկում:
Ակցիայի հեղինակները նշում են, որ ամեն օր մեկ ժամով լույսներն անջատելը հսկայական վնասներ կպատճառի ՀԷՑ-ին:
1
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
2
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
3
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»
4
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
5
«Фишки» власти рушатся одна за другой: «Паст»



