Ակտիվիստները կոչ են անում տնից միանալ բողոքին՝ շերեփով, զուռնա-դհոլով ու սուլիչներով
SOCIETYԲաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի ելած ակտիվիստները դեղին թղթի վրա գրված թռուցիկներ են բաժանել ներկաներին, որտեղ կոչ են անում Հայաստանի բոլորն բնակիչներին ամեն օր ժամը 21.00-ից մինչեւ 22.00-ն անջատել տան բոլոր լույսերը, էլեկտրաէներգիայով աշխատող բոլոր համակարգերը:
Թռուցիկը վերնագրված է «միացիր պայքարին տնից», որտեղ հեղինակները կոչ են արվում տանը եղած կենցաղային իրերով պատշգամբներից մեծ աղմուկ ստեղծել՝ «շերեփով, զուռնա-դհոլով, սուլիչով, կաթսաներով»:
«Դա նշան կլինի, որ բոլորը միանում են այս պայքարին»,-ասված է թռուցիկում:
Ակցիայի հեղինակները նշում են, որ ամեն օր մեկ ժամով լույսներն անջատելը հսկայական վնասներ կպատճառի ՀԷՑ-ին:
1
Unibank and "Vanq" Charity Fund Support Wheelchair Basketball Exhibition Game in Yerevan
2
Converse Bank and ADB expand access to MSME and sustainable finance in Armenia
3
Artur Nakhshikyan has joined the Supervisory Board of Unibank
4
Armenia’s Largest QR Payment Systems to Collaborate: ArcaQR – IdramNet
5
AraratBank Summarizes 2025 Results at the Annual General Meeting of Shareholders



