«Տամբովը» հաղթեց «Ուֆային». Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց հանդիպմանը
СПОРТՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ուֆայի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց ռուս պաշտպան Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփեց ռուս հարձակվող Միխայիլ Կոստյուկովը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:
7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ուֆան» ունի 5 միավոր և 13-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Տամբով» - «Ուֆա»՝ 2:0
Ալեքսեյ Գրիցաենկո, 42, Միխայիլ Կոստյուկով, 79
1
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
2
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
3
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
4
Стартовал финальный этап турнира Junius
5
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян



