«Տամբովը» հաղթեց «Ուֆային». Ալեքսանդր Կարապետյանը մասնակցեց հանդիպմանը
SPORTՌուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Տամբովը» տանը ուժերը չափեց «Ուֆայի» հետ և հաղթանակ տարավ 2:0 հաշվով:
Խաղի հաշիվը 42-րդ րոպեին բացեց ռուս պաշտպան Ալեքսեյ Գրիցաենկոն: 79-րդ րոպեին «Տամբովի» երկրորդ գոլը խփեց ռուս հարձակվող Միխայիլ Կոստյուկովը:
Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը, որը հանդիպումը սկսել էր պահեստայինների նստարանից, փոխարինման դուրս եկավ 66-րդ րոպեին:
7-րդ տուրից հետո «Տամբովը» 7 միավորով 11-րդն է մրցաշարային աղյուսակում: «Ուֆան» ունի 5 միավոր և 13-րդ տեղում է:
Ռուսաստանի առաջնություն, 7-րդ տուր
«Տամբով» - «Ուֆա»՝ 2:0
Ալեքսեյ Գրիցաենկո, 42, Միխայիլ Կոստյուկով, 79
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
3
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
4
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...
5
“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attack



