Չինական ԶԼՄ-ները ռուսական ռազմական համալիրներն անվանել են «միջուկային ռումբից էլ սարսափելի»
МЕЖДУНАРОДНОЕՉինական ԶԼՄ-ները ռուսական ռազմական «Սարմատ», «Ավանգարդ» եւ «Յարս» համալիրներն անվանել են «միջուկային ռումբից էլ սարսափելի»: Այս մասին գրում է Sina պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հրապարակման հեղինակը հատկապես ուշադրություն է դարձրել «Ավանգարդ» հրթիռային համալիրին՝ նշելով, որ ամերիկյան ՀՕՊ համակարգը չի կարող այն խոցել, իսկ դրա ֆենոմենալ արագությունն այն դարձնում է արդյունավետ:
Նա նշել է, որ այդ հրթիռն ունակ է 15 րոպեում հասնել Վաշինգտոն:
Հեղինակի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր առճակատման դեպքում ԱՄՆ շրջանները կենթարկվեն հարձակման «Ավանգարդ»-ի կողմից:
Հոդվածում նշում է նաեւ Ռուսաստանի գերակայությունը հիպերձայնային զենքի ոլորտում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



