Չինական ԶԼՄ-ները ռուսական ռազմական համալիրներն անվանել են «միջուկային ռումբից էլ սարսափելի»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինական ԶԼՄ-ները ռուսական ռազմական «Սարմատ», «Ավանգարդ» եւ «Յարս» համալիրներն անվանել են «միջուկային ռումբից էլ սարսափելի»: Այս մասին գրում է Sina պորտալը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Հրապարակման հեղինակը հատկապես ուշադրություն է դարձրել «Ավանգարդ» հրթիռային համալիրին՝ նշելով, որ ամերիկյան ՀՕՊ համակարգը չի կարող այն խոցել, իսկ դրա ֆենոմենալ արագությունն այն դարձնում է արդյունավետ:
Նա նշել է, որ այդ հրթիռն ունակ է 15 րոպեում հասնել Վաշինգտոն:
Հեղինակի խոսքով՝ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ հնարավոր առճակատման դեպքում ԱՄՆ շրջանները կենթարկվեն հարձակման «Ավանգարդ»-ի կողմից:
Հոդվածում նշում է նաեւ Ռուսաստանի գերակայությունը հիպերձայնային զենքի ոլորտում:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



