Ереван, 14.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


«Կա­ռա­վա­րու­թյունն իրեն պա­հում է որ­պես բռնա­կալ». իշ­խա­նու­թյուն­նե­րի և հա­սա­րա­կու­թյան մի­ջև պատ է գո­յա­ցել

ИНТЕРВЬЮ

Ամուլսարի հարցն իսկական փորձություն է դարձել Հայաստանի ներկայիս իշխանությունների համար: Մի կողմում Ջերմուկի և հարակից համայնքների բնակիչներն են, որոնք բացառում են հանքի շահագործումը, մյուս կողմում՝ «Լիդիան» ընկերությունն է, որն ասում է՝ ներդրումներ եմ կատարել, պետք է հանքը շահագործեմ, իսկ երրորդ՝ մի տեսակ չեզոք դիրքում է Հայաստանի կառավարությունը, որը «և՛ նալին է խփում, և՛ մեխին»՝ տպավորություն թողնելով, որ այս հարցում հստակ դիրքորոշում չունի: Մինչդեռ հասել ենք վտանգավոր մի եզրագծի, երբ Ամուլսարի շուրջ զարգացումները կարող են ընդհուպ ողբերգական հետևանքներ ունենալ, այդ մասին է վկայում համայնքից պարբերաբար ստացվող տեղեկատվությունը, երբ պահնորդների ու համայնքի բնակիչների «ջրերը մի առվով չեն հոսում»:

Բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ Ամուլսարի հարցում քննարկման առարկա պետք է դարձնել նաև պաշտոնատար անձանց դիրքորոշումը: Օրերս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ասուլիսն, ըստ Ադամյանի, կարող է հստակ գծանշել, թե ինչ դիրքորոշում ունի կառավարությունն այս հարցում: «Ասուլիսի ժամանակ պարոն Աղաջանյանը պատասխանում էր տարաբնույթ հարցերի, որոնցից շատերն, իհարկե, վերաբերում էին Ամուլսարի խնդրին: Դրանք վերաբերում էին պահնորդների պահելաձևին, «Էլարդի» իրականացրած փորձաքննությանը, որը ցույց տվեց, որ «Լիդիանի» ՇՄԱԳ-ում շատ թերություններ կան, ինչը, սակայն, կառավարությունը հաշվի չառավ, և այլ հարցեր:

Տրված հարցերի պատասխանները լղոզված էին, ոչինչ չէին ասում: Այս հարցերին պատասխանելիս Աղաջանյանը սարսափելի պոպուլիզմ դրսևորեց, չտեսանք ոչ մի մասնագիտական պատրաստվածություն, այո՛, նա մասնագետ չէ, բայց քանի որ մասնակցում է ասուլիսի, որի ժամանակ պետք է պատասխանի տարաբնույթ հարցերի, ձեռքի տակ պետք է ունենա թվեր, փաստեր, բայց նա ասաց այն, ինչը մենք միշտ ենք լսել, այսինքն՝ կառավարությունը պատրաստ չէ որևէ որոշում կայացնել, որովհետև փորձաքննությունը ցույց է տվել, որ շրջակա միջավայրին լուրջ վտանգներ չի սպառնում Ամուլսարում հանքի շահագործումը:

Սա էր իր ամբողջ ասածը, եթե ձևակերպենք մեկ նախադասությամբ: Նման իրավիճակում մենք ի՞նչ ենք ակնկալում այս մարդկանցից: Մարդիկ, որոնք պատրաստ չեն երկիր կառավարելու, բայց եկել, կանգնել են երկրի կառավարման գլխին ու ասում են՝ մենք ճիշտ ենք: Նույն ասուլիսի ժամանակ հարց հնչեց՝ ինչո՞ւ Ամուլսարի հարցում չեք աշխատում հանրության հետ, չեք հրավիրում բնապահպաններին: Աղաջանյանը նշեց, որ նման բան չկա, բոլորին հրավիրում են, քննարկում հարցերը: Ինչպես կարելի է նման աստիճանի սուտ խոսել ուղիղ եթերում, որպեսզի քողարկես Ամուլսարի հարցը: Կառավարությունը թափանցիկ չի աշխատում և իրավունք չունի այդ բառը գործածել: Բնապահպանական կազմակերպություններն այսօր կառավարության հետ որևէ հարաբերություն, մանավանդ Ամուլսարի հարցում, չունեն:

Այսօր ամեն տեղ անգրագետ մարդիկ են նստած՝ սկսած վարչապետից: Գրագիտությունն այն չէ, որ կանգնես փողոցում ճառեր կամ երեք ճիշտ նախադասություն ասես, գրագիտությունն այն է, որ տնտեսությունից գլուխ հանես, երկրի կառավարումը ճիշտ կազմակերպես: Ես համարում եմ, որ իր համար ինքը գրագետ մարդ է, բայց որպես երկիր կառավարող՝ ինքը բացարձակ անգրագետ է և դրա համար այսօր չի կարողանում Ամուլսարի հարցը լուծել: Իրենց շրջապատում այսօր չկան պրոֆեսիոնալներ, իսկ ոչ իրենց շրջապատից պրոֆեսիոնալների նրանք չեն ցանկանում լսել, դա փաստ է: Նաև սա է պատճառն այն պատկերի, որ մենք այսօր ունենք Ամուլսարում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ադամյանը:

Նշում է՝ «Լիդիանը» տեսնում է, որ կառավարությունը պոպուլիստական մոտեցում է ցուցաբերում խնդրին և օգտագործում է այդ հանգամանքը: «Եթե տնտեսությունը վարողները, նկատի ունեմ կառավարությունը, պետք է մասնագիտական վերաբերմունք ցույց տա այս ամբողջ խնդրին, բայց չի կարողանում և չի հասկանում, թե ինչպես դա անել, ապա դիմացինն էլ օգտագործում է այդ հանգամանքը: Այս կոնֆլիկտը միշտ էլ լինելու է, և, ցավոք, ես դրա վերջը չեմ տեսնում: Չէի ուզենա շատ վատատեսական կանխատեսում անել, բայց խնդիրը կարող է «լուծվել», ընդ որում ոչ հօգուտ ջերմուկցիների, այն դեպքում, երբ «Լիդիանը» որոշի պրեսինգն ուժեղացնել, իսկ կառավարությունը կկանգնի ու կդիտի, թե ով է հաղթելու:

«Լիդիանը» հաղթեց, ուրեմն հանքը կշահագործվի, որովհետև կառավարությունը միտված է այն շահագործելուն: Էլի եմ ասել, որ սա քաղաքական նախագիծ է, կա ճնշում կառավարության վրա, բայց նա կարող է հրաշալիորեն այս հարցը լուծել, կամք դրսևորել, բայց դա չի անում, քանի որ այդ մարդկանցից, երկրներից աջակցություն է ստացել, երբ եկել է իշխանության, ինչպես կարող է հիմա ասել՝ հանքը չեմ շահագործում: Դրա համար էլ մենք այս վիճակում ենք: «Պոստերում» հերթապահություն անող քաղաքացիները, բնապահպանները պետք է հասկանան, որ այս մարդիկ մատը մատին չեն տալու»,-նշում է մեր զրուցակիցը: Ասում է՝ երբ զրուցում է իր գործընկերների հետ, հասկանում է, որ բոլորի համբերությունը հատել է:

«Խոսում ես, փորձում մարդկանց հասկացնել՝ ինչ է պետք անել, ինչպես անել, բայց քո դիմաց պատ է դրված: Նախկինում, այո՛, ընդդիմություն ենք եղել, բայց պատ չի եղել, պատկերավոր ասած, «շարժական դուռ» է եղել: Այն բացվում էր, կոնտակտի մեջ էին մեզ հետ մտնում, որոշ հարցեր լուծվում էին, մեծ մասը չէր լուծվում, բայց այդ կապը եղել է, ընդդիմադիր գործիչների պրեսինգի ներքո շատ հարցեր են լուծվել: Իսկ հիմա պատը շարված է ու վերջ՝ դուռ չի բացվում:

Բոլորս փոփոխություններ էինք ուզում, բայց ստացվեց, որ ավելի վատ վիճակի մեջ հայտնվեցինք: Կառավարությունն իրեն պահում է որպես բռնակալ, չի հարաբերվում որևէ մեկի հետ, ով ցանկանում է երկխոսել, նստել կլոր սեղանի շուրջ, հարցեր լուծել, առաջարկներ ներկայացնել: Մի օր ժողովրդի համբերությունը հատելու է, և հաստատ թավիշ չի լինելու»,եզրափակում է Սիլվա Ադամյանը:

«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на Uplay