Բրյուսելում հարգանքի տուրք են մատուցել բժիշկներին՝ բժշկական խալաթ հագցնելով Միզող տղային
МЕЖДУНАРОДНОЕԲրյուսելում հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բժիշկներին՝ բժշկական խալաթ եւ դիմակ հագցնելով Միզող տղայի հայտնի արձան-շատրվանին, հաղորդում է Reuters-ը:
Միզող տղա պատկերող արձանը ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների:
«Սա հսկայական երախտագիտություն է հիվանդանոցային ողջ անձնակազմին, ոչ միայն բժիշկներին եւ բուժքույրերին, այլեւ հավաքարարներին, բոլոր նրանց, ովքեր աշխատում են հիվանդանոցում»,- ասել է արձանի պահպանման ասոցիացիայի անդամ Մարկ Գյուբելը:
Բրյուսելում ընդունված է հարգանքի տուրք մատուցել պատմական դեմքերին, երաժշտության եւ սպորտի աստղերին եւ նույնիսկ տարվա եղանակներին` Միզող տղային հատուկ, համապատասխան հագուստներ հագցնելով:
Բելգիայում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 87 174 դեպք, մահացել է 9901 պացիենտ:



