Բրյուսելում հարգանքի տուրք են մատուցել բժիշկներին՝ բժշկական խալաթ հագցնելով Միզող տղային
INTERNATIONAL NEWSԲրյուսելում հարգանքի տուրք են մատուցել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարող բժիշկներին՝ բժշկական խալաթ եւ դիմակ հագցնելով Միզող տղայի հայտնի արձան-շատրվանին, հաղորդում է Reuters-ը:
Միզող տղա պատկերող արձանը ամեն տարի գրավում է հարյուր հազարավոր զբոսաշրջիկների:
«Սա հսկայական երախտագիտություն է հիվանդանոցային ողջ անձնակազմին, ոչ միայն բժիշկներին եւ բուժքույրերին, այլեւ հավաքարարներին, բոլոր նրանց, ովքեր աշխատում են հիվանդանոցում»,- ասել է արձանի պահպանման ասոցիացիայի անդամ Մարկ Գյուբելը:
Բրյուսելում ընդունված է հարգանքի տուրք մատուցել պատմական դեմքերին, երաժշտության եւ սպորտի աստղերին եւ նույնիսկ տարվա եղանակներին` Միզող տղային հատուկ, համապատասխան հագուստներ հագցնելով:
Բելգիայում, ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 87 174 դեպք, մահացել է 9901 պացիենտ:



